Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Քրջոտ լյումպենիզացիա

Քրջոտ լյումպենիզացիա
05.08.2024 | 18:01

Մազից կամ Ալիևի քմահաճույքից կախված երկրում կատարվում է մի անսահման գռեհիկ, քրջոտ բեմադրություն, որտեղ խառնված են ցինիզմը, անգրագիտությունը, ընտանեկան յալանչի կրկեսը, քաղաքական ավտորտարիզմը։

Պատերազմում ջախջախիչ պարտություն կրած և նոր հնարավոր պատերազմում ոչնչացման եզրին հայտնված երկրում կառավարող մի ընտանիք որոշել է բեմադրել իտալական բուֆֆ օպերայի քսմտելի մի կապկում։ Ընտանիքով հեծանիվ են հորինում, «կե՜ցցե հեծանիվը» տխմարագույն ասույթով լցնում են տիկտոկյան իրենց էջերը, յուր աջակից կուսակցական ստրուկներին ստիպում հավանության օրգիաներ կատարել սոցցանցային տիրույթում։

Ժամեր անց նույն ընտանիքն արդեն գյուղատնտեսական այց է կատարում դեպի հեռավոր արոտավայրեր և բառացիորեն տխմար դատողություններ սփռում, որոնք ոչ մի կիրառական օգտագործում և արդյունք չեն ունենալու:

Մի քանի տասնյակ թանկարժեք ավտոմեքենաներով հեռավոր արոտավայրերի գոմեր հասածը ալյա Լուկաշենկո հասարակ տղայի կեցվածքով չի էլ իմանում, որ խնամվող կովերը ցեղային բարձր դասի են և բացարձակ նման չեն տեղական կովկասյան տեսակներին ու շարունակում է խոսե՜լ, խոսե՜լ, ճամարտակել։

Ժամեր անց նույն անձը հայտնվում է արդեն երկրագիտական թանգարանում, որտեղ նրա համապատասխան բուժում ենթադրող դատողությունները` թանգարանը որպես պահեստ, նկարները որպես անհասկանալի ատրիբուտ, ստիպում են մտածել, որ այս փոքր, պարտության դառնությամբ լցված երկիրը կառավարվում է կառավարման բոլոր բարի օրենքներին ի հակառակ։

Ապոկալիպսիս բերող կառավարման այս անիվը իր հետ բերում է զզվելի խրախճանքներ, գարշահոտ ռաբիզ կատարողների շռայլ վարձատրվող բենեֆիս, տարատեսակ փոր, ստամոքս լցնելու գրոտեսկային փառատոններ։

Զավեշտը հասել է այն մակարդակի, որ Խաչատրյան, Ազնավուր, Սարյան, Ներսիսյան, Մկրտչյան, Սպենդիարյան ունեցած էթնոսը խելագար մոլուցքի մեջ տասնյակ հազարներով հորդում է հոգևոր սով հիշեցնող փառատոններում։

Արդյոք այս ամենը պատահակա՞ն է:

Իհարկե, ո՛չ։

Իսկ ինչու՞ է այն բեմադրվում, ու՞մ է դա ձեռնտու:

Կարելի է տարբեր տեսանկյուններից դիտարկել հարցը, սակայն հիմքայինը էթնոսի լյումպենացումն է։

Հանրության զգալի հատվածը համառորեն ենթարկվում է հարձակման։ Նրանց հորդորում են կյանքի ունայնություն, հավատքի անիմաստություն, ցոփ ու շվայտ կյանքի ցուցադրական վերաբերմունք, իրական գեղագիտական արժեքների մերժում, լափ և հարբեցողություն։ Իսկ ինչո՞վ է տարբերվում հարբեցող, անգրագետ, անճաշակ, գռեհիկ անձը մտածող մարդուց:

Նա չունի քաղաքացիական պարտքի զգացում, չունի պետականության պաշտպանության պարտք, չունի հանրությունը փոխելու երազ, չունի արժանապատիվ հարևանության միտք։

Փաստացի մեկ ընտանիքի կողմից հանրությանն առաջարկվում է լինել ամեն ինչ, բացի Նժդեհ կարդացող, բացի Խաչատրյան լսող, բացի Սարյան դիտող, բացի Եղիշե ուսումնասիրող, բացի Խրիմյան հայրիկ հիշող, բացի Մյասնիկյան երազող տեսակից։

Դրանով իսկ խարխլում են էթնոսի հիմքերը, պետության տեկտոնական սալերը և ճանապարհ բացում, հարևան երկրներից մեկում գնչուների ցեղախումբ դառնալու հեռանկարին։

Սա՛ է վտանգը և սրա դեմ պետք է աշխատել։

Նարեկացի ունեցած էթնոսը չի կարող մի խաբեբայի ձեռքով լյումպենացվել:

Ի՞նչ է պետք անել և ո՞վ պետք է այդ պայքարի դրոշը վերցնի, տանի այն դեպի փառք և հաղթանակ:

Որքան էլ որ պարադոքսալ հնչի, դա քաղաքական խմբերը չեն։

Այդ գործը կարող է և պետք է կատարի հայ ուսուցիչը, հայ մտավորականը։

Հայ ուսուցի՛չ, հիմա դու՛ ես լինելու էթնոսը և պետությունը կործանման ճանապարհից հետ բերողը։

Իսկ ի՞նչ է պետք անել, այդ մասին կզրուցենք մոտ ապագայում։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 6945

Մեկնաբանություններ